Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

կԿտււււյհւ

No description
by

Hasmik Mnacakanyan

on 2 May 2017

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of կԿտււււյհւ

Նույնիսկ դարերով այս ներդաշնակ հսկայում ապրելով թվացյալ այնքան հեշտ է ու դժվար բանալ նրա պարադոքսալ դռները, որքան բացել դրանցից մեկը, որի բանալին անգամ կարիք չկա գտնելու, այն կողպեքի վրա է, սակայն դռան մյուս կողմից:
Ժամանակի ընթացքում մարդկությունը կատարելագործվում է, իր զարգացմանը զուգընթաց զարկ տալով նորանոր տեխնոլոգիաներին , գիտությանը և բացահայտումներին: Հետևելով ներկայիս գերզարգացած կյանքին կարելի է եզրակացնել, որ 21-րդ դարի ներկայացուցչին հեշտ չէ զարմացնել: Այնուամենայնիվ բոլոր ժամանակներում արդի է մարդկությանը անհասկանալի առաջնահերթ գաղտնիքը՝ինչպե՞ս է կյանքն առաջացել:
Չնայած այս ամենին բոլոր ժամանակներում մարդիկ փորձել են իրենց գիտելիքների սահմաններում բացատրություններ փնտրել: Շատերը նույնիսկ առաջ են քաշել մի շարք վարկածներ: Ես՝ Հասմիկ Մնացականյանս, որպես 21-րդ դարի կրտսեր ներկայացուցիչ իմ հետազոտական առաջադրանքում կներկայացնեմ մեր ժամանակում հայտնի մի քանի վարկած: Իմ նպատակն է այս հետազոտության միջոցով գաղափար կազմել առաջադրված վարկածների մասին և կատարել սեփական եզրակացություն:
Էլեկտրական բռնկում
Էլեկտական բռնկումը կարող է ամինաթթուների ու շաքարների առաջացման պատճառ դառնալ՝ ջրով, մեթանով, ամոնիակով ու ջրածնով հագեցած մթնոլորտում, ինչպես ցույց են 1953թ․-ին իրականացված գիտափորձը, ըստ որի ենթադրվում է, որ կայծակը կարող էր Երկրի վրա կյանքի հիմնաքարերի ստեղծմանը նպասետել, որից հետո՝ միլիոնավոր տարիների ընթացքում, կարող էին կազմավորվել ավելի խոշոր ու բարդ կառուցվածքներով օրգնանիզմները։ Չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ Երկրի վրա մթնոլորտը իրականում ջրածնով աղքատ էր, գիտնականները ենթադրում են, որ հնում մթնոլորտում հրաբխային ամպերը կարող էին մեթան, ամոնիակ ու ջրածին պարունակել կայծակի հետ միասին, որից էլ կարող էր ծնվել ռեակցիան։
Կյանքի ծագումը
Միգուցե կյանքն ամենևին էլ Երկրի վրա չի սկիզբ առել, այլ այստեղ բերվել է տիեզերքից։ Այս տեսությունը Պանսպերմիա է կոչվում, և այն ենթանդրում է, որ տիեզերքում կարող էր երկնաքարային բախում տեղի ունենալ ու ինչ-որ տեղ կործանել կյանքը, իսկ այդ բախման արդյունքում Երկրի վրա կարող էր երկնաքար ընկնել, որն իր հետ կարող էր միկրոբներ բերել Երկիր։ Հենց այս միկրոբներն էլ որոշակի բարենպաստ այմանների շնորհիվ զարգացել են ու առաջացել է կյանքը։ Այնուամենայնիվ, եթե սա ճիշտ լիներ, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս է կյանքն առաջացել մեկ ուրիշ տեղ, որ տեղափոխվել է այստեղ։
Պանսպերմիա
Համաձայն այս վարկածի`տիեզերքում գոյություն ունեցող ամեն ինչ ստեղծվել է Արարչի կողմից`աշխարհաստեղծ գերբնական ուժի ազդեցությամբ։Այս վարկածը ամենից շատ ձեռնտու էր եկեղեցուն,որն ամեն ինչ անում էր իր իշխանությունը պահպանելու համար;Ինչպես հետագայում ստեղծվեց ինկվիզիցիան,բայց մենք շեղվեցինք:
Աստածաշունչ
Ըստ այս վարկածի կյանքը Երկրի վրա առաջացել է անօրգանական
նյութերից օրգանականների առաջացման միջոցով։Սա,իհարկե,փորձել են ապացուցել,բայց քանի դեռ մենք խոսում ենք Կյանքի ծագման մասին օգտագործելով վարկած բառը,ոչինչ դեռ ապացուցված չէ։

Կենսաքիմիական
Պարզունակ սկիզբ
Հնարավոր է կյանքը ծագել է ոչ թե այնպիսի բարդ մոլեկուլներից, ինչպիսին ՌՆԹ-ն է, այլ ավելի պարզ մոլեկուլներից, որոնք փոխազդել են միմյանց ռեակցիաների ցիկլերով։ Սա կարող էր պարունակել բջջային մեմբրաններին շատ մոտ պարզունակ պարկուճներ, որոնք ժամանակի ընթացքում կարող էին զարգանալ ավելի բարդ կառուցվածքներով մոլեկուլների, որոնք ավելի կենսունակ էին։ Միգուցե հենց սա էլ եղել է «ՌՆԹ աշխարհի» ծագուման պատճառը։

Հնարավոր է կյանքը ծագել է ոչ թե այնպիսի բարդ մոլեկուլներից, ինչպիսին ՌՆԹ-ն է, այլ ավելի պարզ մոլեկուլներից, որոնք փոխազդել են միմյանց ռեակցիաների ցիկլերով։ Սա կարող էր պարունակել բջջային մեմբրաններին շատ մոտ պարզունակ պարկուճներ, որոնք ժամանակի ընթացքում կարող էին զարգանալ ավելի բարդ կառուցվածքներով մոլեկուլների, որոնք ավելի կենսունակ էին։ Միգուցե հենց սա էլ եղել է «ՌՆԹ աշխարհի» ծագուման պատճառը։

Այս վարկածն իր ծնունդը տոնեց 19-րդ դարի կեսերին։Սա համարվում է Կրեցիոնիզմի տարատեսակ կամ դրան զուգահեռ տարվող վարկած։Այս վարկածի կողմնակիցները գտնում էին,որ կյանքը առաջացել է անկենդան նյութից`անօրգանական աշխարհից,բայց ամենևին չէին բացատրում,թե ինչպես է առաջացել այդ անօրգանական աշխարհը։Առաջին անգամ այս վարկածը ժխտեց Իտալացի բժիշկ Ֆրանցեսկո Ռեդին,որը հետագայում կդառնա Կենսաքիմիական վարկածի հիմնադիրը։Իսկ 1861 թվականին գիտնական Լուի Պաստյորը ապացուցեց Ինքնածնության ինքըստինքյան անհնարին լինելը։Վերցնելով S-աձև ամրակ ունեցող գլան`մեջն ավելացրել է մսի արգանակ.ի դեպ մանրէների ներթափանցումն այդ ծնկաձև մասից անհնար էր,իսկ մսաջուրը մինչև այդտեղ հայտնվել էր լավ եռացվելուց հետո։Մի քանի շաբաթ անց ոչ մի փոփոխություն չնկատվեց։Բայց բավական էր նա մի անգամ շրջեր գլանն այնպես,որ արգանակը հպվեր S-աձև մասին և ետ հոսեր,մի քանի օր անց առաջացան որդեր և թրթուրներ...Վարկածը մերժված է...Ինչպես արդեն նշեցի,կա ևս մի վարկած`կենսաքիմիականը,որը համարվում է ամենահավանականներից,դա կներկայացնեմ առանձին,այնուհետև կներկայացնեմ իմ անձնական պատկերացումները։Նշեմ ևս,որ ես հավատում եմ Աստծուն.բայց և այնպես պատրաստվում եմ դառնալ կենսաֆիզիկ։Կհանդիպենք...
Ինքնածնության

Կյանքի կայուն վիճակ-1880թվ. այս վարկածը ծնվել է գերմանացի գիտնական Պրոյերի մոտ։Այս վարկածն այլ կերպ անվանել են նաև Էտերնիզմ։Կյանքը Երկրի վրա եղել է հավերժ և ոչ ոք այն չի ստեղծել,ամեն ինչ անփոփոխ է և Էվոլյուցիա տեղի չի ունենում։

ՌՆԹ-ի աշխարհը
Այսօր ԴՆԹ-ն սպիտակուցների կարիք ունի կազմավորվելու համար, իսկ սպիտակուցներն իրենց հերթին ԴՆԹ-ի կարիք ունեն կազավորվելու համար, իսկ ինչպե՞ս կարող էին այս երկուսը կազմավորվել առանց մեկը մյուսի։ Պատասխանը կարող է ՌՆԹ-ն լինել, որը նույնպես իր մեջ տեղեկատվություն է պարունակում, ինչպես և ԴՆԹ-ն։ Հենց ՌՆԹ-ն կարող էր ծառայել, որպես սպիտակուցների կազմավորման ռեակցիայի աղբյուր և ԴՆԹ-ի ու սպիտակուցների կազմավորման պատճառ դառնալ։ Այնուհետև, ավելի կենսունակ լինելու պատճառով, ՌՆԹ-ին փոխարինելու են եկել սպիտակուցներն ու ԴՆԹ-ն։ ՌՆԹ-ն դեռևս գոյություն ունի ու մի քանի գործառույթներ է կատարում օրգանիզմներում, այդ թվում նաև կարևոր դեր խաղում որոշ գեների աշխատելու ու չաշխատելու գործընթացքում։ Հարցը սակայն, կայանում է նրանում, թե ինչպե՞ս է կազմավորվել, կամ հայտվել ՌՆԹ-ն։ Ու մինչ որոշ գիտնականներ կարծում են, որ մոլեկուլները կարող էին ինքնաբերաբար առաջանալ, մյուսները պնդում են, որ դա անհնարին է։

Ծովային անցքերի տեսության համաձայն, կյանքը հնարավոր է, որ ծագել է ստորջրյա հիդրոջերմային անցքերից, որոնցից ջրածնով հարուստ մոլեկուլներ են դուրս ցայտել։ Այնուհետև քարային ծովախորշերում դրանք կարող էին կուտակվել ու քարերի հանքային կատալիզատորներից կարող էր էական ռեակցիաներ տեղի ունենալ, որի արդյունքում էլ կարող էր առաջանալ կյանքը։ Նույնիսկ մեր օրերում այս անցքերը, որոնք հարուստ են քիմիական ու ջերմային էներգիաներով բազմազան էկոհամակարգ են պարունակում իրենց մեջ։

Ծովային անցքեր
Թեև կյանքը երկրի վրա գոյություն ունի արդեն մոտավորապես երկու միլիարդ 700 միլիոն տարի, առաջին մարդիկ հայտնվել են մոտ մեկ միլիոն տարի առաջ, երկրաբանական տարեգրության պլեյստոցեն կոչվող շրջանում, որն անվանում են ՙմարդկության դարաշրջան՚։ Մարդկային քաղաքակրթության պատմությունն ավելի կարճ է՝ 9-10 հազար տարի։ Առայժմ վերջնականապես պարզ չէ, թե որ աշխարհամասում են առաջինը երևան եկել մարդիկ։
Առաջին մարդանման կապիկը, հավանորեն, ավստրալոպիտեկն էր, որի ոսկորները հայտնաբերվել են հարավային Աֆրիկայում։ Բայց Ասիայում հայտնաբերված մարդանման էակներն ավելի մոտ են ժամանակակից մարդուն, քան ավստրալոպիտեկները։ Ճավա կղզում հայտնաբերված պիտեկանտրոպը սրանից մոտ կես միլիոն տարի առաջ արդեն կարողանում էր քայլել ուղիղ կեցվածքով։ Բայց նա ուներ խիստ ցածր ճակատ և հետ ընկած կզակ։
Էվոլուցիա
Մոտ 250 միլիոն տարի առաջ ժամանակակից Պեկինի և նրա շրջակա տարածքում ապրում էր պիտեկանտրոպին շատ նման ՙպեկինյան՚ մարդը, որը կարողանում էր օգտվել կրակից և քարե գործիքներ պատրաստել։ Շատ ավելի ուշ, սրանից 70-30 հազար տարի առաջ, Եվրոպայի և Ասիայի տարածություններում ապրում էր նեանդերթալյան մարդը, որն իր կազմվածքով և, հավանորեն, նաև մտավոր կարողություններով բավական մոտ է ժամանակակից բնական մարդուն։ Այդ անունը նրան տրվել է Նեանդերթալյան հարթավայրի անունից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել են նրա կմախքի մասերը։ Սակայն վերջիններիս մասերը և չափերը նո՜ւյնն էին, ինչ և ժամանակակից մարդունը, բայց նա դեռևս ուներ մարդանման կապիկներին հատուկ գծեր. ցածր ճակատ, հետ ընկած կզակ, արտահայտված ունքոսկր։ Միակ՝ մոտավորապես 35 հազար տարի առաջ ապրած կրոմանյոնյան մարդն արդեն պատկանում էր բնական մարդ տեսակին։ Կրոմանյոնցիների կատարած բազմաթիվ նկարներ կան Ֆրանսիայի հարավային շրջանների քաղաքներում։
Full transcript